կարևոր
1468 դիտում, 1 տարի առաջ - 2020-10-08 11:12

Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ ԼՂ խնդրի լուծման համար քաղաքական երկխոսություն է անհրաժեշտ

Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ ԼՂ խնդրի լուծման համար քաղաքական երկխոսություն է անհրաժեշտ

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը և Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

Մաասը խորը մտահոգություն է հայտնել տարածաշրջանում լարվածության աճի առնչությամբ և ընդգծել, որ խնդրի լուծման համար քաղաքական երկխոսություն է անհրաժեշտ: