կարևոր
2038 դիտում, 1 տարի առաջ - 2020-10-08 09:48

«Մեզ մի՛ ազատեք, այլ տարեք ռազմաճակատ». 142 դատապարտյալ և կալանավոր կտրուկ քայլերի կդիմեն. «Ժողովուրդ»

«Մեզ մի՛ ազատեք, այլ տարեք ռազմաճակատ». 142 դատապարտյալ և կալանավոր կտրուկ քայլերի կդիմեն. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այսօր՝ վաղ առավոտյան, «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի 142 դատապարտյալ և կալանավոր պատրաստվում են կտրուկ քայլերի դիմել: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի 4-րդ մասնաշենքի 36 խցի դատապարտյալ Հրայր Հունանյանը, որը մասնակցել է նաև 2016 թվականին տեղի ունեցած ապրիլյան պատերազմին, հայտնեց. «Բոլոր կալավորներով, մի մարդու պես մեր դոշակները, վերմակները խցերից հանելու ենք դուրս, հրաժարվելու ենք սնունդից, քանի որ տեսնելով մեր երկրի վիճակը՝ շատ ենք տանջվում: Դիմումներ ենք գրել 10 օր առաջ, որ պատրաստ ենք գնալ կռվել, մեզ մի՛ ազատեք, այլ տարեք ռազմաճակատ կռվենք, ոչ մի ձայն, ոչ մի բանի տեղ չեն դնում։ Մենք այդ հացը ո՞նց ուտենք , որ մեր տղերքը զոհվում ու վիրավորվում են»:

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ քրեակատարողական հիմնարկներում ռազաճակատ գնալու համար կալանավորների դիմումների թիվը անցնում է 300-ից: «Ժողովուրդ» օրաթերթին ՔԿԾ մամուլի ծառայությունից հայտնել էին, որ դիմումներ կան, սակայն այլ մանրամասներ չէին չցանկացել հայտնել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: