Հոկտեմբերի 7-ին, մինչև կեսօր` Արցախի և Ադրբեջանի շփման գծում մարտական գործողությունների ընթացքում հայկական կողմը ոչնչացրել է Ադրբեջանի 260-280 զինծառայողի և ոչ զինծառայողի` ահաբեկչի: Այս մասին հոկտեմբերի 7-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Այսօր մինչև կեսօր հակառակորդը ունեցել է 260-280 զինծառայողի ու ահաբեկիչների կորուստ: Ունեցել է 60-80 զրահատեխնիկայի կորուստ, զգալի թվով նաև սարքին վիճակում զրահատեխնիկա է մնացել մեր ԶՈՒ-ի ձեռքին»,- ասաց Հովհաննիսյանը:
Արծրուն Հովհաննիսյանը հավելեց, որ այդ թվերը կեսօրից հետո բավականին աճել են: