ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների Դավիթ Տոնոյանի և Զաքիր Հասանովի հետ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ՌԴ ՊՆ-ին:
«Բանակցությունների ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը»,- լրագրողներին հայտնել են գերատեսչությունից: