Ադրբեջանի Զինված ուժերի կողմից Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի, Շուշի, Հադրութ և այլ քաղաքների թիրախավորման արդյունքում կան տուժածներ: Այս մասին հոկտեմբերի 7-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Այսօր մի քանի անգամ թիրախավորվել են Արցախի քաղաքները` Ստեփանակերտը, Շուշին, Հադրութը և այլ քաղաքները: Կան տուժածներ, տվյալները կամփոփվեն և կներկայացվեն»,- ասաց Հովհաննիսյանը: