09.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.28 -0.33 | |
GBP | 491.88 -0.32 | |
EUR | 415.5 +1.12 | |
GEL | 149.92 +0.02 | |
RUB | 6.72 -0.01 |
Եթե հաշվի առնենք այն ինֆորմացիան, որ ստացվում է վաղ առավոտվանից, մենք կարող ենք ասել, որ ղարաբաղյան զորահրամանատարների հղացումն աշխատել է․ նրանք հարավում մարտավարական քայլերի են դիմել՝ թողնելով միջանցք և այնտեղ ներքաշելով Ադրբեջանի ռազմական կորպուսը։ Բառացիորեն այս վայրկյաններին այդ կորպուսը կրում է ջախջախիչ հարվածներ։ Ես կարծում եմ, որ սա կլինի օպերացիայի ամենաառանցքային պահը։ Իմ տեղեկություններով՝ այս րոպեներին գցվում է ղարաբաղյան բանակի վերջնական հաղթանակի հիմքը։ Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։