12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 7-ին հրավիրել է ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն՝ պատերազմական իրավիճակում պետական կառավարման մարմինների աշխատանքների կազմակերպման թեմայով: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։
Հարությունյանը նշել է, որ Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի հետևանքով տարածքային և պետական կառավարման տարբեր ոլորտներում առկա խնդիրներին օպերատիվ լուծումներ տալու համար անհրաժեշտ է սերտացնել փոխգործակցված աշխատանքը: Նախագահի խոսքով՝ հաշվի առնելով պատերազմական իրավիճակում տնտեսությունում ծառայությունների մատուցման սահմանափակ հնարավորությունները՝ պետական և բարեգործական ռեսուրսների միջոցով պետք է ըստ առաջնահերթության ապահովել խաղաղ բնակչության խնդիրների լուծումը:
Անդրադառնալով հրետակոծությունից տուժած շենք-շինություններին՝ Արայիկ Հարությունյանը նշել է, որ առաջիկայում կստեղծվի վնասների գնահատման հանձնաժողով, որի մասնագիտական եզրակացության արդյունքում, ռազմական գործողությունների ավարտից հետո, դրանց վերականգնման համար կտրվի պետական փոխհատուցում:
Հանդիպման ընթացքում նախագահի կողմից շահագրգիռ մարմինների ներկայացուցիչներին տրվել են նաև համապատասխան մի շարք հանձնարարականներ: