27.05.2022
|
||
---|---|---|
USD | 448.18 +1.01 | |
GBP | 564.26 +0.24 | |
EUR | 479.46 +0.27 | |
GEL | 156.16 -1.02 | |
RUB | 6.83 -0.21 |
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լը Դրիանը հայտարարել է, որ Թուրքիան Ադրբեջանի կողմից ռազմական միջամտություն է ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի ռազմական գործողություններում։ Այս մասին հայտնում է «Ֆրանս24» հեռուստաալիքը:
Ֆրանսիայի խորհրդարանի Արտաքին հարցերով հանձնաժողովում նախարարը մեղադրել է Թուրքիային այդ միջամտության համար:
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ նորություն է այն, որ այնտեղ նկատվում է Թուրքիայի ռազմական ներգրավվածությունը։ Դա սպառնում է հանգեցնել հակամարտության միջազգայնացման»,- նշել է ԱԳ նախարարը: