Եվրոպական խորհրդարանում քննարկվել է ղարաբաղյան հակամարտության գոտում ծավալվող պատերազմական գործողությունների հարցը:
Ելույթ ունեցողները հիմնականում դատապարտել են Թուրքիայի ապակայունացնող գործողությունները, քննադատել ադրբեջանական ագրեսիան, նաեւ հորդորել են անհապաղ ու առանց նախապայմանների դադարեցնել կրակն ու վերսկսել բանակցությունները:
Ելույթով է հանդես եկել նաեւ Եվրամիության արտաքին հարցերով հանձնակատար Ժոզեֆ Բորելը՝ նշելով, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը որքան հնարավոր է շուտ պետք է առաջ մղի բանակցությունները:
Մանրամասներին տեղյակ է Մարին Մելիքսեթյանը։