կարևոր
3410 դիտում, 1 տարի առաջ - 2020-10-07 22:15

Նախօրեին Արցախի հյուսիսում տեղի ունեցած մարտում զոհվել է նաեւ օպերային երգիչ, լիբանանահայ Գեւորգ Հաջյանը (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Նախօրեին Արցախի հյուսիսում տեղի ունեցած մարտում զոհվել է նաեւ օպերային երգիչ, լիբանանահայ Գեւորգ Հաջյանը:

Գեւորգն ընտանիքի հետ Հայաստան էր տեղափոխվել 2004 թվականին ու բնակություն հաստատել Պռոշյան գյուղում: Ողջ կյանքը ապրել է Հայրենիքով, Արցախով։

Երգացանկում էլ դա կարեւոր տեղ էր զբաղեցնում։ Նրա ձայնը միշտ լսվում էր ոչ միայն համերգասրահների բեմերից, այլ Արցախյան առաջնագծի տարբեր զորամասերում։

Ապրիլյանի օրերին էլ նրան կարելի էր տեսնել տարբեր հատվածներում, իր հայրենասիրական կատարումներով։ Այս անգամ նա որոշել էր գործի դնել ոչ միայն ձայնը, այլեւ՝ բազուկը։ Առաջին իսկ օրը կանգնած էր «Կամավորական շարժում» հասարակական կազմակերպության իր զինակիցների կողքին, արդեն առաջին իսկ օրերին առաջնագծում էր, միացել էր իր դաշնակցական ընկերներին։ Ու երեկ նրա ձայնը լռեց, բայց հիշատկը միշտ վառ է մնալու։