կարևոր
3094 դիտում, 1 տարի առաջ - 2020-10-07 19:15

Ադրբեջանական քարոզչամեքենայի ողորմելի կեղծիքը (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Ադրբեջանական քարոզչամեքենայի ողորմելի կեղծիքը։ Այս մասին տեսանյութ է հրապարակել ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Շարունակելով շառաչյուն ապտակներ ստանալ ռազմաճակատում՝ հակառակորդը հիմնական շեշտը փորձում է դնել կեղծ քարոզչության վրա։ Բայց այս «ուղղությամբ» նույնպես ադրբեջանական «մասնագետների» գործունեությունը, մեղմ ասած, բավարար մակարդակի վրա չէ։ Ադրբեջանական քարոզչամեքենան չի զլանում նույնիսկ այնպիսի կեղծիքներից, որոնք ցանկացած բանական մարդու մոտ կարող են ծիծաղ առաջացնել։ Մասնավորապես՝ այդ երկիրը թատերականացված բեմադրություններ է կազմակերպում, որտեղ ցածրակարգ դերասանները մեկ՝ «հայկական հրթիռակոծությունից պատսպարվող» լրագրող են, մեկ այլ դեպքում՝ «ազատագրված բնակավայր մտնող ու բնակիչներին խաղաղություն բերող» զինվորականներ։ Բայց այդ երկրի քարոզչամեքենան այնքան ողորմելի վիճակում է, որ չի զլանում տարբեր դերերի համար գոնե տարբեր դերասաններ ընտրել՝ հայտնվելով այսպիսի կազուսային իրավիճակներում։