կարևոր
2602 դիտում, 2 տարի առաջ - 2020-10-07 19:08

Ադրբեջանը ներողություն է խնդրել Իրանի տարածքում արկերով պատահական հարվածի համար

Ադրբեջանը ներողություն է խնդրել Իրանի տարածքում արկերով պատահական հարվածի համար

Իրանի սահմանապահ զորքերի փոխհրամանատար Ղասեմ Ռեզաեին հայտնել է, որ սահմանային գոտում հանդիպում է ունեցել ադրբեջանական կողմի պաշտոնյաների հետ, որոնք ներողություն են խնդրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի արձակման հետեվանքով արկերի եւ հրթիռների՝ Իրանի տարածքում ընկելու առնչությամբ,- հաղորդում է իրանական «Մեհր» գործակալությունը:

Հիշեցնենք, որ նախօրեին Իրանի Պաշտպանության նախարար Ամիր Հաթամին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում պատերազմող կողմերին զգուշացրել էր, որ իրանական կողմը կտրուկ քայլեր է ձեռնարկելու, եթե հրետակոծության ժամանակ արձակվող արկերը կրկին հայտնվեն Իրանի տարածքում: *Մինչ այդ՝ սեպտեմբերի 28-ին, ադրբեջանակն 2 հրթիռ ընկել էր Իրանի տարածում՝ Խոդա-ֆերին գավառում, որի հետեւանքով 6-ամյա երեխա էր վիրավորում ստացել, իսկ իրանի զինված ուժերը խոցել էին իրենց օդային տարածքում հայտնված ադրբեջանական ԱԹՍ: