կարևոր
1688 դիտում, 7 ամիս առաջ - 2020-10-07 18:44

Ես ճանաչում եմ Արցախի Հանրապետությունը. Եվրոպական խորհրդարանի գերմանացի պատգամավոր

Ես ճանաչում եմ Արցախի Հանրապետությունը. Եվրոպական խորհրդարանի գերմանացի պատգամավոր

Եվրոպական խորհրդարանի անկուսակցական պատգամավոր, Գերմանիայի ներկայացուցիչ Մարտին Սոննենբորնը հայտարարել է, որ ճանաչում է Արցախի Հանրապետությունը, կոչ անելով մյուսներին` հետևել իր օրինակին: Այս մասին պատգամավորն ասել է Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստի ընթացքում, որում քննարկվել է Լեռնային Ղարաբաղի իրավիճակը։

«Ես չէի ցանկանա շատ շեղել ուշադրությունը կորոնավիրուսի ճգնաժամից, բայց ինձ թվում է ավելի մեծ առողջապահական ճգնաժամ է, երբ ժողովրդավարական հասարակությունը ենթարկվում է հարձակման և նրանց դեմ կասետային ռումբեր են կիրառում։ Դա այն է, ինչ Բոսֆորի ու Բաքվի երկու խելապակասներն անում են Լեռնային Ղարաբաղում։ Նրանք կոտորում են հայերին` անկախ տարիքից կամ առողջական վիճակից։ Ես չէի ցանկանա շատ ժամանակ վատնել Ադրբեջանի վրա։ Այս խայտառակ պետությունը կապված է եվրոպական արժեքներին իր նավթամուղերով: Բաքուն անում է այն ամենը, ինչ կամենում է` շնորհիվ Էրդողանի` ով ցույց է տալիս իր նպատակադրվածությունը ավարտին հասցնել 100 տարի առաջ սկսված հայերի ցեղասպանությունը։ Իբրև անկուսակցական խմբի ոչ պաշտոնական խոսնակ ասում եմ, որ ճանաչում եմ Արցախի Հանրապետությունը»,- ասել է Սոննենբորնը:

Պատգամավորը հավելել է, որ իր ընկալումից դուրս է այն, որ Եվրոպական միությունը դեռևս Թուրքիային գործընկեր է համարում, քանի որ այդ պետությունն ահաբեկչություն է սփռում իր ջիհադիստ վարձկաններով` Կովկասում, Իրաքում, Սիրիայում, Լիբիայում և Միջերկրական ծովի արևելյան մասում: