կարևոր
1689 դիտում, 1 տարի առաջ - 2020-10-07 18:17

Գագիկ Ծառուկյանը կմնա կալանքի տակ

Գագիկ Ծառուկյանը կմնա կալանքի տակ

Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ միջնորդությունը։

«Դատարանն անզոր գտնվեց, սա դատարանի որոշում չէր, որոշումը կայացվեց դատարանի փոխարեն», - լրագրողներին ասաց Ծառուկյանի փաստաբան Երեմ Սարգսյանը։