կարևոր
1650 դիտում, 2 տարի առաջ - 2020-10-07 16:56

Ստեփանակերտի բնակիչների 50-60%-ը քաղաքում է մնացել. քաղաքապետարանը տրամադրում է անհրաժեշտ պարագաներ

Ստեփանակերտի բնակիչների 50-60%-ը քաղաքում է մնացել. քաղաքապետարանը տրամադրում է անհրաժեշտ պարագաներ

Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի բնակիչների 50-60 տոկոսը մնացել է քաղաքում:

Այս մասին մամուլի ասուլիսին ասաց Ստեփանակերտի փոխքաղաքապետ Սուրեն Թամրազյանը:

«Ստեփանակերտի բնակիչների 50-60%-ը քաղաքում է մնացել։ Մայրաքաղաքում են պատսպարվել նաև Արցախի այլ շրջանների խաղաղ բնակիչների մի մասը։ Քաղաքից դուրս են եկել հիմնականում այդ բնակիչները, ում ընտանիքներում երեխաներ կամ տարեց մարդիկ են եղել»,- նշեց Թամրազյանը:

Նրա խոսքով՝ խաղաղ բնակչությունը տեղակայված է  պատրաստի, կահավորված ապաստարաններում: Թամրազյանը շեշտեց, որ իրենք անդադար զբաղվում են մարդկանց թե՛ նյութական, թե՛ իրային կարիքների ապահովմամբ։

«Մենք ժողովրդին հիմնականում ապահովում ենք սննդով, վերմակներով, տաք հագուստով և անհրաժեշտ այլ պարագաներով: Փորձում ենք մեկ, երկու կամ երեք օրվա ռեզերվով սնունդ տրամադրել մեր քաղաքացիներին»,- ասաց Թամրազյանը: