24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Եվրոպական խորհրդարանում «Կատալունիայի հանրապետական ձախ» (ERC) կուսակցության պատգամավոր Ջորդի Սոլեն հոկտեմբերի 7-ին ընթացող քննարկումների ժամանակ հայտարարել է, որ պետք է ճանաչել և հարգել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:
Նա գրառում է կատարել «Թվիթեր»-ում՝ հրապարակելով իր ելույթի համապատասխան տեսանյութը:
«Ինքնորոշման իրավունքի անտեսումը կարող է մեծ հակամարտությունների պատճառ դառնալ»,- նշել է կատալոնացի պատգամավորը՝ ընդգծելով, որ տարածաշրջանի բոլոր դերակատարները, հակամարտությունը սրելու փոխարեն, պետք է աշխատեն խաղաղությունը խթանելու ուղղությամբ: