կարևոր
3605 դիտում, 3 տարի առաջ - 2020-10-07 14:43

Խոցել ենք հակառակորդի մոտոհրաձգային գումարտակ. Razm.info

Հոկտեմբերի 7-ին, «Զինուժը» հրապարակեց մի տեսանյութ, որտեղ ներկայացվում էր ադրբեջանական զորամասերից մեկի ոչնչացումը։ Տեսանյութում Ադրբեջանի Սարիջալու գյուղի մոտ տեղակայված զորամաս է, որը Razm.info-յի տվյալների համաձայն հրետանիով ու հատուկ նշանակության ստորաբաժանումով ուժեղացված մոտոհրաձգային գումարտակ է։

Հրետանին ներկայացված էր Դ-30 հաուբիցների մարտկոցով։ Ընդհանուր անձնակազմը մոտ 250-300 հոգի։ Այս բազան հիմնովին վերակառուցվել և շահագործման էր հանձնվել 2015թ․ հուլիսին։ Բացման արարողությանը մասնակցել էին նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարը և ԶՈւ գլխավոր շտաբի պետը։

«Զինուժ»֊ի տեսանյութում երևում է, թե ինչպես է ոչնչացվում զորանոցներից մեկը, գարաժը և պահեստը։