27.06.2022
|
||
---|---|---|
USD | 409.64 +1.08 | |
GBP | 502.63 -0.10 | |
EUR | 433.52 +2.98 | |
GEL | 139.69 +0.55 | |
RUB | 7.69 +0.02 |
Եվրոպական խորհրդարանում ավարտվել է ղարաբաղյան հակամարտության գոտում ծավալվող պատերազմական գործողությունների հարցով քննարկումը:
Ելույթ ունեցողները հիմնականում դատապարտել են Թուրքիայի ապակայունացնող գործողությունները, քննադատել ադրբեջանական ագրեսիան, նաեւ հորդորել են անհապաղ ու առանց նախապայմանների դադարեցնել կրակն ու վերսկսել բանակցությունները:
Ելույթով է հանդես եկել նաեւ Եվրամիության արտաքին հարցերով հանձնակատար Ժոզեֆ Բորելը՝ նշելով, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը որքան հնարավոր է շուտ պետք է առաջ մղի բանակցությունները: