կարևոր
1892 դիտում, 1 տարի առաջ - 2020-10-07 12:10

Վլադիմիր Պուտինը ողբերգություն է որակել Լեռնային Ղարաբաղի իրադարձությունները

Վլադիմիր Պուտինը ողբերգություն է որակել Լեռնային Ղարաբաղի իրադարձությունները

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Լեռնային Ղարաբաղի իրադարձությունները ողբերգություն է որակել։

Նա նշել է, որ հակամարտության վերջնական կարգավորման դեռ շատ ժամանակ է հարկավոր, բայց այս պահին պետք է անհապաղ դադարեցնել կրակը:

«Մենք շատ ենք անհանգստացած, որովհետեւ ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Ադրբեջանում ե՛ւ Լեռնային Ղարաբաղում ապրում են մարդիկ, որոնք մեզ օտար չեն: Մարդիկ են զոհվում, մեծ կորուստներ կան երկու կողմից էլ: Մենք հույս ունենք, որ ամենակարճ ժամակահատվածում այս հակամարտությունը կդադարի»,- նշել է Պուտինն՝ ընդգծելով, որ Հայաստանի՝ որպես ՀԱՊԿ անդամ պետության առջեւ Ռուսաստանը որոշակի պայմանագրային պարտավորություններ ունի:

«Ռազմական գործողությունները, ցավոք սրտի, դեռ շարունակվում են, բայց ոչ Հայաստանի Հանրապետության տարածքում»,- ասել է Պուտինը: