կարևոր
1773 դիտում, 3 տարի առաջ - 2020-10-07 11:14

Ժամանակավորապես կդադարեցվի Շիրակի և Արագածոտնի մարզերի մի շարք համայնքների գազամատակարարումը

Ժամանակավորապես կդադարեցվի Շիրակի և Արագածոտնի մարզերի մի շարք համայնքների գազամատակարարումը

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 8-ին ժամը 09:00-ից մինչև հոկտեմբերի 9-ը՝ ժամը 21:00-ն կդադարեցվի Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի և Ձորակապ գյուղի գազասպառողների, ինչպես նաև «Անի-Մարալիկ», «Հայկ-Գոռ» ՍՊԸ-ների և «Դավթյան Գագիկ» ԱՁ-ի ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 8-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն կդադարեցվի Արագածոտնի մարզի Քուչակ, Ծաղկահովիտ, Սադունց, Կանիաշիր գյուղերի գազասպառողների, ինչպես նաև «Գառնի Գասպարյան» ԱՁ-ի և «Անի-Թով» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը:

«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները»,-ասված է հաղորդագրությունում: