կարևոր
1177 դիտում, 1 տարի առաջ - 2020-10-07 05:07

Լոս Անջելեսն Արցախի կողքին է. Ամերիկացի գործիչներն Արցախի դրոշով պաշտպանիչ դիմակներ են կրել

Լոս Անջելեսն Արցախի կողքին է. Ամերիկացի գործիչներն Արցախի դրոշով պաշտպանիչ դիմակներ են կրել

Լոս Անջելեսի քաղաքային իշխանության անդամներն Արցախի դրոշով պաշտպանիչ դիմակներ են կրել` ի աջակցություն Արցախի` Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմում: Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում լուսանկար և գրառում է հրապարակել կոնգրեսական Ադամ Շիֆը:

«Լոս Անջելեսը Հայաստանի և Արցախի ժողովրդի կողքին է»,- գրել է կոնգրեսականը:

Հոկտեմբերի 5-ին Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսետին «Թվիթեր»-ի իր էջում գրել է. «Լոս Անջելեսը հպարտ է՝ հայկական ամենամեծ սփյուռքի տունը լինելու համար: Մենք կանգնած ենք Հայաստանի ժողովրդի կողքին: Ես կոչ եմ անում Վաշինգտոնի մեր ղեկավարներին՝ իրականացնել կայուն և խիստ դիվանագիտություն, որն անհրաժեշտ է Արցախում խաղաղություն հաստատելու համար»: Նա նաև շեշտել է, որ Թուրքիան պետք է դուրս գա գործողություններից:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ ռազմական գործողություններ է սկսել: Հրետակոծվում և հրթիռակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը և Շուշին: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները: Արցախում և Հայաստանում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի, ողջ զինանոցի կիրառման՝ հրետակոծման, ԱԹՍ հարվածների և հրթիռակոծման հետևանքով 21 քաղաքացիական անձ է զոհվել, վիրավորվել 80-ը: Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում զոհվել է 240 զինծառայող և կամավորական: