30.06.2022
|
||
---|---|---|
USD | 407.21 -1.10 | |
GBP | 492.81 -3.61 | |
EUR | 423.54 -6.21 | |
GEL | 139.05 -0.30 | |
RUB | 7.75 -0.08 |
ՅՈՒՆԻՍԵՖ-ը հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ։
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.
«Արդեն 10 օր է, ինչ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակը կտրուկ սրվել է: Ըստ տեղեկությունների, չորս երեխա սպանվել է, իսկ եւս յոթը՝ վիրավորվել։ Եթե մարտերը չդադարեն, այս թիվը ցավալիորեն կաճի:
Մարտերի հետեւանքով ոչնչանում են տները, վնասվում դպրոցներն ու այլ կարեւոր ենթակառուցվածքները: Մենք բոլոր կողմերին կոչ ենք անում՝ պաշտպանել խաղաղ բնակչությանը եւ քաղաքացիական ենթակառուցվածքները հետագա վնասներից՝ միջազգային եւ մարդասիրական իրավունքին համապատասխան»։