կարևոր
1949 դիտում, 2 տարի առաջ - 2020-10-07 03:59

UFC նախկին չեմպիոն Ռոուզին դատապարտել է Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունները

UFC նախկին չեմպիոն Ռոուզին դատապարտել է Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունները

UFC-ի` մարտեր առանց կանոնների, նախկին չեմպիոն Ռոնդա Ռոուզիին իր Ինստագրամի էջում անդրադարձել է Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերած ռազմական գործողություններին:

«Հայաստանն և Արցախը հարձակման են ենթարկվում: Բարձրաձայնեք այդ մասին, պահանջեք, որ ձեր երկրների ղեկավարությունը դատապարտել Թուրքիայի և Ադրբեջանի գործողությունները: Ադրբեջանն ու Թուրքիան ուզում են հեռացնել հայերին իրենց պատմական հայրենիքից՝ Արցախից»,-գրել է Ռոուզին:

Վերջինիս գրառմանը արձագանքել է Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը և շնորհակալություն հայտնել:

Ռոուզին հորդորել է նաև գումար փոխանցել Հայաստան համահայկական հիմնադրամին:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ ռազմական գործողություններ է սկսել: Հրետակոծվում և հրթիռակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը և Շուշին: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները: Արցախում և Հայաստանում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի, ողջ զինանոցի կիրառման՝ հրետակոծման, ԱԹՍ հարվածների և հրթիռակոծման հետևանքով 21 քաղաքացիական անձ է զոհվել, վիրավորվել 80-ը: Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում զոհվել է 240 զինծառայող և կամավորական: