կարևոր
1823 դիտում, 2 տարի առաջ - 2020-10-07 03:31

Վիլդերսը միշտ աջակցելու է քրիստոնյա հայ բարեկամներին՝ ընդդեմ Ադրբեջանի բարբարոսության

Վիլդերսը միշտ աջակցելու է քրիստոնյա հայ բարեկամներին՝ ընդդեմ Ադրբեջանի բարբարոսության

Նիդերլանդների «Հանուն Ազատության կուսակցության» (PVV) առաջնորդ Խիրտ Վիլդերսը «Թվիթեր»-ի իր էջի գրառմամբ աջակցություն է հայտնել հայ ժողովրդին։

Խիրտ Վիլդերսը, գրառմանը կցելով Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպանի կողմից իրեն ուղարկված մեղադրական նամակը, նշել է. «Այն փաստը, որ Հաագայում Ադրբեջանի դեսպանն ինձ ուղարկում է ատելությամբ լի նամակ, հստակ ապացուցում է իմ կարծիքը. նրանց չի կարելի վստահել»:

Նույն գրառման մեջ Վիլդերսը հայտարարել է․ «Ես միշտ աջակցելու եմ իմ քրիստոնյա հայ բարեկամներին՝ ընդդեմ Ադրբեջանի բռնի իսլամական բարբարոսության»։