կարևոր
1829 դիտում, 2 տարի առաջ - 2020-10-07 00:28

Ստեփանակերտում սկսված հրթիռակոծությունից 2 հարկանի բնակելի տունն ամբողջությամբ ավերակի է վերածվել

Ստեփանակերտում սկսված հրթիռակոծությունից տուժել են բնակելի շենքեր։ Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի ֆեյսբուքյան էջում տուծած բնակելի շենքերից լուսանկարներ է հրապարկվել:

«Ստեփանակերտ, 06.10.2020

Ստեփանակերտում սկսված հրթիռակոծությունից տուժել են բնակելի շենքեր։ 2 հարկանի բնակելի տունն ամբողջությամբ ավերակի է վերածվել»։

Նշենք, որ ավելի վաղ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել էր, որ հակառակորդը հրթիռակոծում է Ստեփանակերտն ու Շուշին: