կարևոր
1495 դիտում, 2 տարի առաջ - 2020-10-06 21:16

Հակառակորդը հոկտեմբերի 5-ին ունեցել է կենդանի ուժի 300 կորուստ

Հակառակորդը հոկտեմբերի 5-ին ունեցել է կենդանի ուժի 300 կորուստ

Հոկտեմբերի 5-ին Արցախի և Ադրբեջանի շփման գծում մարտական գործողությունների ընթացքում հայկական կողմը ոչնչացրել է Ադրբեջանի 300 զինծառայողի և ոչ զինծառայողի` ահաբեկչի: Այս մասին հոկտեմբերի 6-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Առավոտվա տվյալների համաձայն` հակառակորդն ունեցել է 300 սպանված` զինծառայող և ոչ զինծառայող` ահաբեկիչներ: Հակառակորդն ունեցել է նաև 11 միավոր զրահատեխնիկայի, 2 ուղղաթիռի, 2 ԱԹՍ-ի կորուստ»,- ասաց Հովհաննիսյանը:

Արծրուն Հովհաննիսյանը հավելեց, որ հակառակորդի այսօր ունեցած կորուստների տվյալները կհրապարակվեն հոկտեմբերի 7-ի առավոտյան: