12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը հոկտեմբերի 6-ին, ժամը 16։51-ին ահազանգ է ստացել, որ Քուչակ գյուղի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Ապարան-Հարթավան ավտոճանապարհի 12-րդ կմ-ին բախվել են «Mercedes» (վարորդ՝ Թովմաս Բ., ծնված 1970 թ.) և «Porsche Cayenne» (վարորդ՝ Իշխան Ա., ծնված 1982 թ.) մակնիշների ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի վարորդին տեղի ուժերով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, վերջինս հոսպիտալացման ճանապարհին մահացել է, իսկ «Porsche Cayenne» ավտոմեքենայի վարորդը տեղափոխել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։