23.05.2022
|
||
---|---|---|
USD | 455.73 -3.25 | |
GBP | 573.35 +0.36 | |
EUR | 486.58 +0.84 | |
GEL | 158.93 +0.25 | |
RUB | 7.89 +0.08 |
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հոկտեմբերի 6-ին հեռախոսազրույց է ունեցել Սլովակիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարար Իվան Կորչոկի հետ։
Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, նախարար Մնացականյանն իր սլովակ գործընկերոջը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված լայնամասշտաբ ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված իրադրությունը: Այս համատեքստում նախարար Մնացականյանը խստորեն դատապարտել է քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորումը։
ԱԳ նախարարը, անդրադառնալով Թուրքիայի՝ Ադրբեջանին ցուցաբերվող ռազմական աջակցությանը, ընդգծել է, որ վերջինիս կողմից օտարերկրյա ահաբեկիչ զինյալներին պատերազմական գործողություններում ներգրավելը սպառնալիք է տարածաշրջանային անվտանգությանը և խաղաղությանը։