կարևոր
799 դիտում, 1 տարի առաջ - 2020-10-06 20:08

Աշխարհասփյուռ հայ համայնքներում դրամահավաքներ են իրականացվում Արցախին օգնելու համար

Աշխարհասփյուռ հայ համայնքներում դրամահավաքներ են իրականացվում Արցախին օգնելու համար։ Այս մասին տեղեկանում ենք Արցախի տեղեկատվական շտաբի ֆեյսբուքյան էջից։

►Գերմանիայում Հայ առաքելական եկեղեցու առաջնորդարանը «Ֆեյսբուք»-ում դրամահավաք է կազմակերպել: Արդեն իսկ հավաքվել է ավելի քան 41 հազար ԱՄՆ դոլար:

►Երուսաղեմի Հայոց Պատրիարքության դիվանապետ Կորյուն Հովնան Բաղդասարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ Երուսաղեմի Հայ համայնքն առաջին փուլով, Արցախին նվիրաբերել է 37 հազար 777 դոլար: Հաջորդ փուլով պիտի փոխանցվի Իսրայելի հայերի հանգանակած նվիրատվությունը»,- հայտնել է նա:

►Չեխիայի հայ համայնքից նույնպես հորդորել են հայրենակիցներին լինել Արցախի սահմանին կանգնած զինվորների և կամավորներին կողքին ու աջակցություն ցուցաբերել։ «Ադրբեջանական հրետանու և թուրքական անօդաչու թռչող սարքերի կողմից անընդհատ ռմբակոծության տակ գտնվող խրամատները պաշտպանող տղամարդիկ և կանայք ձեր օգնության կարիքն ունեն, որպեսզի կարողանան շարունակել պաշտպանել մեր հայրենիքը: Այսօր է օրը, վաղն արդեն շատ ուշ կլինի: Դուք Սփյուռքում Հայաստանի միակ դաշնակիցն եք: Այս վճռական պահին Հայրենիքը ձեր կարիքն ունի: Միասին մենք կհաղթենք»,- հայտնում են Չեխիայի հայ համայնքից: