կարևոր
865 դիտում, 1 տարի առաջ - 2020-10-06 19:44

Հայաստանում դպրոցները փակելու որոշում չկա. նախարարը հերքում է տարածվող ապատեղեկատվությունը

Հայաստանում դպրոցները փակելու որոշում չկա. նախարարը հերքում է տարածվող ապատեղեկատվությունը

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը հերքում է տարածվող ապատեղեկատվությունը, թե Հայաստանում դպրոցները փակվելու են: Արայիկ Հարությունյանն այս մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Որոշ դպրոցներում ապատեղեկատվություն են տարածվում, թե դպրոցները փակվում են: Նման բան չկա ու հիմք չկա նման որոշման համար: Դրա անհրաժեշտության դեպքում մենք որոշում կկայացնենք:

Ռազմական դրության պայմաններում խուճապ տարածելու համար շատ հնարավոր է, որ որոշ դպրոցների տնօրեններ ուղղակի դուրս հրավիրվեն իրենց կաբինետներից: Մենք անպայման իրենց՝ այս օրերի գործունեությանը անդրադառնալու ենք պատերազմից հետո:

Ներկայում բնականոն ընթացք է, բացակաները` քիչ: Առանձին դպրոցներ կարող են անցնել հեռավարի, ինչը սահմանված է սեպտեմբերի 15-ից ընդունված կանոններով: Որոշումը կայացվում է առողջապահության նախարարի ցուցումով»,- գրել է Հարությունյանը: