Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանն ամերիկյան ռադիոհաղորդման ընթացքում խոսել է Արցախի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծված ռազմական գործողությունների մասին:
«Երեխաներիս պատմել եմ Հայաստանում այս օրերին տեղի ուենցող ամեն ինչը, և ասել եմ նրանց, թե որքան երջանիկ են նրանց հայ լինելով: Երեխաներիս ասել եմ, որ եթե ամեն ինչ չավարտվի ես էլ եմ մեկնելու»,- ասել է Մովսիսյանը:
Ավելի վաղ, Յուրա Մովսիսյանը դրամահավաք է կազմակերպել ի աջակցություն Հայոց բանակի զինվորների: Մովսիսյանը կոչ է արել իր ընկերներին Լոս Անջելեսում և ամբողջ աշխարհում միանալ դրամահավաքին, որը նվիրված է հայ զինվորին: Հավաքված գումարը ծառայելու է Հայոց բանակի զինվորներին և զոհված տղաների ընտանիքներին: Դրամահավաքն այստեղ:
Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ ռազմական գործողություններ է սկսել: Հրետակոծվում և հրթիռակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը և Շուշին: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները: Արցախում և Հայաստանում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի, ողջ զինանոցի կիրառման՝ հրետակոծման, ԱԹՍ հարվածների և հրթիռակոծման հետևանքով 21 քաղաքացիական անձ է զոհվել, վիրավորվել 80-ը: Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում զոհվել է 240 զինծառայող և կամավորական: