կարևոր
1823 դիտում, 2 տարի առաջ - 2020-10-06 16:48

Մարմնամարզիկները չեն մասնակցի Թուրքիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը

Մարմնամարզիկները չեն մասնակցի Թուրքիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը

Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականը չի մասնակցի Եվրոպայի առաջնությանը։  Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը:

Առաջնությունը պետք է անցկացվեր դեկտեմբերի 9-13-ը՝  Բաքվում , որին հայտ չէր ներկայացրել Հայաստանի ֆեդերացիան։

Մարզաձևի եվրոպական ֆեդերացիայի ադրբեջանցի նախագահը  գործկոմի առցանց նիստով  առաջնության  նոր վայր  է  դարձրել Թուրքիայի Մերսին քաղաքը։ 

Հավաքականի գլխավոր մարզիչ, միջազգային բարձրագույն կարգի մրցավար Հակոբ Սերոբյանի ղեկավարած ընտրանին պարապուրդի չի մատնվելու։ Նախատեսվում է  Մինսկում  նոյեմբերին անցկացնել ուսումնամարզական հավաք, որից հետո մասնակցել   Բելառուսի գավաթի բաց խաղարկությանը։ Կհաջորդի մրցաշրջանի վերջին ակորդը․ ՌԴ Պենզա քաղաքում դեկտեմբերին տեղի կունենա  օլիմպիական չեմպիոն Միխայիլ Վորոնինի միջազգային ավանդական հուշամրցաշարը։