կարևոր
1656 դիտում, 2 տարի առաջ - 2020-10-06 15:52

ԱԱՏՄ-ն նախապատրաստական աշխատանքներ է իրականացնում ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին ընդառաջ

ԱԱՏՄ-ն նախապատրաստական աշխատանքներ է իրականացնում ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին ընդառաջ

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն ապահովում է Երեւանում հոկտեմբերի 8-9-ին կայանալիք միջոցառման անցկացման վայրում և պատվիրակությունների անդամների կեցավայրերում հակահամաճարակային և սանիտարահիգիենիկ միջոցառումների իրականացման վերահսկողությունը: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից:

ԱԱՏՄ մասնագիտական թիմերը դիտարկում են սահմանված սանիտարահամաճարակային կանոնների պահպանումը նաեւ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, որտեղ կկայանա ԵԱՏՄ անդամ պետությունների վարչապետերի մասնակցությամբ նիստը։