կարևոր
1934 դիտում, 1 տարի առաջ - 2020-10-06 15:45

«5-րդ ալիքի» լրագրողի և ԱԺ պատգամավորներ Քրիստինե Պողոսյանի ու Արթուր Հովհաննիսյանի միջև տեղի է ունեցել միջադեպ. Հարություն Հարությունյան

«5-րդ ալիքի» գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ ԱԺ-ում «5-րդ ալիքի» լրագրողի կողմից իր մասնագիտական գործունեության իրականացման ընթացքում տեղի է ունեցել միջադեպ ԱԺ պատգամավորներ Քրիստինե Պողոսյանի , Արթուր Հովհաննիսյանի և լրագրողի միջև:

«Այսօր ԱԺ-ում «5-րդ ալիքի» լրագրողի կողմից իր մասնագիտական գործունեության իրականացման ընթացքում տեղի է ունեցել միջադեպ ԱԺ պատգամավորներ Քրիստինե Պողոսյանի, Արթուր Հովհաննիսյանի և լրագրողի միջև:

Մասնավորապես, պատգամավորը երկու անգամ հարվածել է լրագրողի ձեռքում գտնվող խոսափողին, այնուհետև հնչեցրել է հստակ սպառնալիքներ լրագրողի հասցեին: Լրագրողը նշված գործողությունների արդյունքում խիստ անհանգստացած է, հուզված և այս պահին դադարեցրել է իր պարտականությունների կատարումը:

Անընդունելի ենք համարում նման ոչ օրինական դրսևորումը և վարքագիծը: Այս պահին մեր իրավաբանի հետ քննարկում ենք օրենքով սահմանված հնարավոր միջոցների ձեռնարկումը, այդ թվում ՀՀ Գլխավոր Դատախազություն՝ Գլխավոր դատախազին դեպքի վերաբերյալ հաղորդում ներկայացնելը:

Տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ դիմում ենք նաև Հայաստանի ժուռնալիստների միություն և տրամադրելու ենք տեսանյութը»,- գրել է նա: