կարևոր
1723 դիտում, 2 տարի առաջ - 2020-10-06 15:41

ՀՀ նախագահի աշխատակազմը 81,3 մլն դրամ է հատկացրել Արցախի վերականգնման, անհրաժեշտ այլ կարիքների համար

ՀՀ նախագահի աշխատակազմը 81,3 մլն դրամ է հատկացրել Արցախի վերականգնման, անհրաժեշտ այլ կարիքների համար

Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմը 81,3 մլն դրամ է հատկացրել Արցախի վերականգնման և անհրաժեշտ այլ կարիքների համար: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Հանրապետության նախագահի աշխատակազմն ընդհանուր առմամբ  81,3 մլն դրամ է հատկացրել Արցախի վերականգնման և անհրաժեշտ այլ կարիքների համար: Այդ գումարի մի մասը 2020թ. պետական բյուջեից Հանրապետության նախագահի աշխատակազմին հատկացված միջոցներից է, որը  կտրամադրվի ՀՀ կառավարության պահուստային ֆոնդին, իսկ մյուս մասն արդեն իսկ փոխանցվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախաձեռնած «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» համազգային դրամահավաքի հաշվեհամարին»,-ասված է հաղորդագրությունում: