կարևոր
1800 դիտում, 2 տարի առաջ - 2020-10-06 15:24

Տիգրան Ուլիխանյանը նշանակվել է պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ

Տիգրան Ուլիխանյանը նշանակվել է պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Տիգրան Ուլիխանյանը նշանակվել է պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ: Վարչապետի որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում:

«Ղեկավարվելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Տիգրան Ուլիխանյանին նշանակել պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ»,- ասված է որոշման մեջ։

Տիգրան Ուլիխանյանը սեպտեմբերի 25-ին  հայտարարել էր, որ պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում էր ներկայացնելու և հայտնել, որ աշխատանքի է անցնելու պետական վերահսկողական ծառայությունում: