կարևոր
961 դիտում, 1 տարի առաջ - 2020-10-06 14:44

ՀՀ դեսպանությունը հերքում է դեպի Հայաստան վառելիքի ներկրմանը Վրաստանի խոչընդոտների մասին լուրերը

ՀՀ դեսպանությունը հերքում է դեպի Հայաստան վառելիքի ներկրմանը Վրաստանի խոչընդոտների մասին լուրերը

Վրաստանում ՀՀ դեսպանությունը հերքում է համացանցում շրջանառվող այն տեղեկությունները, թե Վրաստանը խոչընդոտում է դեպի ՀՀ վառելիքի ներկրմանը և նաև հրաժարվում է բաց թողնել դեպի Հայաստան հումանիտար օգնությունը: Այս լուրերը չեն համապատասխանում իրականությանը։

«Ե՛վ վառելիքի և՛ հումանիտար օգնության տեղափոխման հետ կապված որևէ խնդիր չկա։ Վրաստանում ՀՀ դեսպանությունը մշտական կապ է պահպանում Վրաստանի համապատասխան կառույցների հետ։ Այնուամենայնիվ, Վրաստանի տարածքով տարանցման հետ կապված որևէ խնդրի առաջացման պարագայում, խնդրում ենք անմիջապես կապ հաստատել Վրաստանում ՀՀ դեսպանության հետ՝ հարցը տեղում լուծելու համար։

Միաժամանակ հորդորում ենք ապատեղեկատվություն չտարածել, քանզի այն ուղղակիորեն հարվածում է Հայաստանի Հանրապետության պետական շահերին»,-նշում է դեսպանությունը։