կարևոր
1094 դիտում, 1 տարի առաջ - 2020-10-06 14:36

ANCA-ն ԱՄՆ-ում Իսրայելի դեսպանին կոչ է արել, որ նրա երկիրը դադարեցնի զենքի վաճառքը Ադրբեջանին

ANCA-ն ԱՄՆ-ում Իսրայելի դեսպանին կոչ է արել, որ նրա երկիրը դադարեցնի զենքի վաճառքը Ադրբեջանին

ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարյանը նամակ է ուղղել ԱՄՆ-ում Իսրայելի դեսպան Ռոն Դերմերին՝ կոչ անելով, որ նրա երկիրը դադարեցնի զենքի վաճառքը Ադրբեջանին: Այս մասին տեղեկանում ենք հանձնախմբի կայքից:

Համբարյանը դեսպանին, մասնավորապես, ասել է. «Համոզվեք, որ Իսրայելը երբեք չի մասնակցի երկրորդ Հայոց ցեղասպանությանը»:

Համբարյանը Իսրայելի դեսպան Ռոն Դերմերին ուղղված անկեղծ և ուղիղ նամակում, մասնավորապես, խնդրել է, որ Իսրայելն անմիջապես դադարեցնի մահացու կամ երկակի նշանակության նյութերի և տեխնոլոգիաների վաճառքը կամ փոխանցումը Ադրբեջանին:

«Մենք հուսով ենք, որ մեր մտահոգությունները շտապ կփոխանցեք Իսրայելի կառավարությանը՝ աշխատելու անհապաղ դադարեցնել զենքի վաճառքն ու փոխանցումներն Ադրբեջանին և երաշխավորել, որ Իսրայելը երբեք մեղսակից չլինի երկրորդ Հայոց ցեղասպանությանը»,-նամակում նշել է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի նախագահը: