կարևոր
2046 դիտում, 2 տարի առաջ - 2020-10-06 14:18

Մի շարք ուսուցիչներ զորակոչվել են արդեն, ԿԳՄՍՆ-ն դիմում է բոլոր ուսուցիչներին, մանկավարժի որակավորում ունեցողներին

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել դիմելով բոլոր ուսուցիչներին, մանկավարժի որակավորում ունեցողներին.

«Սիրելի մանկավարժներ,

Պատերազմական իրավիճակով պայմանավորված` ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների մի շարք ուսուցիչներ զորակոչվել են։

Կրթական գործընթացի շարունակականությունն ապահովելու և զորակոչված ուսուցիչներին փոխարինելու նպատակով այն մասնագետները, որոնք ունեն մանկավարժի որակավորում, այս պահին չունեն աշխատանք կամ ունեն համատեղությամբ աշխատելու հնարավորություն, կարող են [email protected] էլփոստին ուղարկել իրենց տվյալները (անձնագրի, դիպլոմի պատճենները):

Խնդրում ենք դիմումի մեջ նշել այն մարզերն ու համայնքները, որտեղ ուսուցիչները կարող են աշխատել, ինչպես նաև կոնտակտային հեռախոսահամար»: