Երուսաղեմի հայոց պատրիարք Տեր Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը նամակ է հղել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին՝ կոչ անելով դադարեցնել Իսրայելի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքը:
«Մենք հասկանում ենք, որ Իսրայելը ազնիվ եւ բարեկամական կապեր ունի Ադրբեջանի հետ, բայց ոչ այնքան, որ հարձակվողին ժամանակակից ռազմա-մթերք մատակարարի՝՝ խրախուսելով Ադրբեջանին խաթարել իրենց ունեցած փխրուն խաղաղությունը»,- նշված է նամակում, որի պատճեններն ուղարկվել են նաեւ Իսրայելի պաշտպանության նախարարին, Քնեսեթի խոսնակին ու արտգործնախարարին: