կարևոր
1997 դիտում, 2 տարի առաջ - 2020-10-06 12:15

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Էրդողանին մեղադրել Է Սիրիայում եւ Լիբիայում ահաբեկիչներին աջակցելու մեջ

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Էրդողանին մեղադրել Է Սիրիայում եւ Լիբիայում ահաբեկիչներին աջակցելու մեջ

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է, որ Թուրքիայի ղեկավար Թայիփ Էրդողանը աջակցում է ահաբեկիչներին Սիրիայում եւ Լիբիայում:

«Թույլ տվեք ինձ՝ շիտակ եւ հստակ արտահայտվել: Էրդողանն աջակցում է ահաբեկիչներին Սիրիայում, նա աջակցում է ահաբեկիչներին Լիբիայում»,-հայտարարել է Սիրիայի նախագահը:

Ավելի վաղ ՌԴ-ի ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ Ռուսաստանը նշում է օտարերկրացի զինյալների փոխադրումը Լիբիա, այդ թվում՝ Թուրքիայի աջակցությամբ:

Լիբիայում շարունակվում է դիմակայությունը Ֆայեզ Սարաջի Ազգային համաձայնության կառավարության (ԱՀԿ), որը ղեկավարում է Տրիպոլին եւ երկրի արեւմուտքի տարածքները, եւ մարշալ Խալիֆ Խաֆթարի հրամանատարությամբ Լիբիայի ազգային բանակի (ԼԱԲ) միջեւ:

2011 թվականին Լիբիայի ղեկավար Մուամար Քադաֆիի տապալումից եւ սպանությունից հետո Լիբիան փաստորեն դադարել է գործել որպես միասնական պետություն: Այժմ երկրում երկիշխանություն է: Արեւելքում նիստեր է գումարում ժողովրդի կողմից ընտրված խորհրդարանը, իսկ արեւմուտքում՝ Տրիպոլի մայրաքաղաքում, կառավարում է ՄԱԿ-ի եւ Եվրամիության աջակցությամբ ձեւավորված Ազգային համաձայնության կառավարությունը (ԱՀԿ)՝ Ֆայեզ Սարաջի գլխավորությամբ: Երկրի արեւելյան մասի իշխանությունները գործում են Տրիպոլիից անկախ եւ համագործակցում Լիբիայի ազգային բանակի (ԼԱԲ) հետ՝ մարշալ Խալիֆ Խաֆթարի հրամանատարությամբ, որը 2019 թվականի ապրիլից չի դադարում Տրիպոլին նվաճելու փորձերը:

ԱՀԿ-ին աջակցում են Թուրքիան եւ Քատարը, իսկ ԼԱԲ-ին՝ Եգիպտոսը եւ Արաբական Միացյալ Էմիրությունները: