կարևոր
1387 դիտում, 1 տարի առաջ - 2020-10-06 11:54

Երևանի ավագանին միաձայն ընդունեց Ստեփանակերտին օգնություն տրամադրելու որոշումը

Երևանի ավագանին միաձայն ընդունեց Ստեփանակերտին օգնություն տրամադրելու որոշումը

Ոչ ոք չի կասկածում մեր հաղթանակի մեջ, և թող ոչ ոք չկասկածի, որ վերականգնելու ենք թշնամու կողմից վնասված մեր բոլոր քաղաքաների ու գյուղերի ենթակառուցվածքները, իսկ դրա համար պետք է շատ ինտենսիվ աշխատանք։ Այս մասին Երևանի ավագանու արտահերթ նիստի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

Ավագանու օրակարգի հենց առաջին հարցը Երևանի կողմից Ստեփանակերտին ցուցաբերվող օգնության հարցն էր:

«Գումարները կծախսվեն Ստեփանակերտի ենթակառուցվածքների վերականգնման համար», - ասաց Մարությանը:

Երևանի փոխքաղաքապետ Սերգեյ Ներսիսյանն իր հերթին հավելեց, որ Ստեփանակերտի թիրախավորման արդյունքում վնասված քաղաքացիական ենթակառուցվածքների և օբյեկտների կապիտալ աշխատանքների իրականացման նպատակով Երևանի 2020 թվականի բյուջեի պահուստային ֆոնդին կհատկացվի 100 միլիոն դրամ: