01.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.95 +0.74 | |
GBP | 491.82 -0.99 | |
EUR | 426.35 +2.81 | |
GEL | 140.19 +1.14 | |
RUB | 7.46 -0.29 |
Ադրբեջանի զինված ուժերն արգելված կլաստերային ռումբեր են օգտագործում հայերի դեմ: Այս մասին հաստատել են արևմտյան լրատվամիջոցների լրագրողները, որոնք այցելել են Արցախ:
Լրատվամիջոցը մասնավորապես գրել է՝ հոկտեմբերի 5-ին եղան տեղեկություններ, որ օգտագործվում են կասետային ռումբեր, որոնք գործարկելիս տարածում են պայթուցիկ ռումբեր: Ադրբեջանի զինված ուժերի կողմից ուժեղ հրետակոծությունից հետո Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում տեսել են չպայթած փոքր ռումբեր: Այս մասին գրել է նաև Telegraph-ը՝ նշելով, որ Ադրբեջանը կլաստերային ռումբեր է օգտագործել քաղաքացիական տարածքների վրա:
Կասետային ռումբերի օգտագործումը ցանկացած հանգամանքներում արգելված է միջազգային մարդասիրական օրենսդրությամբ:
Արցախում և Հայաստանում Ադրբեջանը սանձազերծած ագրեսիայի, ողջ զինանոցի կիրառման՝ հրետակոծման, ԱԹՍ հարվածների և հրթիռակոծման հետևանքով 21 քաղաքացիական անձ է զոհվել, վիրավորվել 80-ը: