կարևոր
1616 դիտում, 1 տարի առաջ - 2020-10-06 08:02

ՄԱԿ-ից հայտնել են Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության շրջանում 40 զոհի մասին

ՄԱԿ-ից հայտնել են Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության շրջանում 40 զոհի մասին

Ավելի քան 40 խաղաղ բնակիչ է զոհվել Լեռնային Ղարաբաղի չճանաչված հանրապետությունում հակամարտության վերջին էսկալացիայի սկզբից ի վեր: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը․ գրում է ՏԱՍՍ-ը:

«Հումանիտար հարցերով ՄԱԿ-ի վարչությունն այսօր հայտարարել է Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկյանքով շարունակվող բախումների առնչությամբ ծայրահեղ մտահոգության մասին: Այնտեղ կոչ են արել անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները»,- ասել է Դյուժարիկը:

«Բախումների սկզբից ի վեր մինչ այս պահը, հաղորդվող տվյալների համաձայն, ավելի քան 40 խաղաղ բնակիչ է զոհվել, ավելի քան 200 քաղաքացիական անձինք վիրավորվել են երկու կողմից»,- ասվում է կազմակերպության հաղորդագրության մեջ: