կարևոր
1787 դիտում, 2 տարի առաջ - 2020-10-06 01:05

Լոս Անջելեսի քաղաքապետարանում կայացած ասուլիսի մասնակիցները հորդորել են ԱՄՆ վարչակազմին քայլեր ձեռնարկել

Լոս Անջելեսի քաղաքապետարանում կայացած ասուլիսի մասնակիցները հորդորել են ԱՄՆ վարչակազմին քայլեր ձեռնարկել

  
Միացյալ Նահանգները պետք է անհապաղ քայլեր ձեռնարկի՝ կանգնեցնելու Ադրբեջանի բռնի ներխուժումն Արցախի Հանրապետության տարածք: Այս մասին հայտարարել են Լոս Անջելեսի քաղաքապետարանում կայացած ասուլիսի մասնակիցները:

Ներկա կոնգրեսականներն ու ամերիկացի այլ գործիչներ կոչ են արել ԱՄՆ վարչակազմին նաեւ դատապարտել Թուրքիայի նախագահ Էրդողանին՝ հակամարտության գոտի սիրիացի եւ լիբիացի ահաբեկիչներ ուղարկելու համար: Ի դեպ, ասուլիսի մասնակիցները խմբակային լուսանկար են արել, որում եղել են Արցախի դրոշի պատկերով պաշտպանիչ դիմակներով: