կարևոր
727 դիտում, 1 տարի առաջ - 2020-10-06 00:53

Ադրբեջանը խնդիր է դրել շարքից հանել Արցախի կենսական նշանակության ենթարկառուցվածքները. Բեգլարյան

Ադրբեջանը խնդիր է դրել շարքից հանել Արցախի կենսական նշանակության ենթարկառուցվածքները. Բեգլարյան

Ադրբեջանը հարվածներ է հասցնում Արցախի խիտ բնակեցված հատվածներին` նպատակ ունենալով մարդկային և նյութական մեծ վնասներ պատճառել: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը:

«Այս առումով վերջին օրերին Ադրբեջանը սկսել է հրթիռահրետանային միջոցներով թիրախավորել հատկապես Ստեփանակերտի և մի շարք այլ բնակավայրերի կենսական նշանակության ենթակառուցվածքները, ներառյալ էլեկտրաէներգամատակարարման համակարգերը, կապի միջոցները, ջրատար և գազատար համակարգերը: Այդ պատճառով և Ստեփանակերտում և մի շարք այլ բնակավայրերում պարբերաբար մարդիկ զրկված են եղել այդ միջոցներից»,- ասաց Բեգլարյանը:

Արցախի ՄԻՊ-ի կարծիքով`այս ամենը հստակ ցույց է տալիս, որ Ադրբեջանը խնդիր է դրել ամբողջությամբ շարքից հանել Արցախի Հանրապետության քաղաքացիական կենսական նշանակության ենթակառուցվածքները, ինչը ոչ միայն պատերազմական հանցագործություն է, այլ նաև մարդկության դեմ հանցագործություն:

«Այն ինքնին կարող է հանգեցնել մարդասիրական լրջագույն աղետի: Բարեբախտաբար, պետությունը վերականգնողական աշխատանքներ կատարում է, ինչի արդյունքում բնակչության համար հետևանքները ծանր չեն, բայց եթե այսպես շարունակվի հետևանքները կարող են շատ ծանր լինել մարդասիրական տեսանկյունից»,- ասաց Բեգլարյանը: