կարևոր
429 դիտում, 6 ամիս առաջ --> 2020-10-06 00:36

ՄԽ համանախագահները վերահաստատել են Լավրովի, Պոմպեոյի և Լը Դրիանի հայտարարությունը

ՄԽ համանախագահները վերահաստատել են Լավրովի, Պոմպեոյի և Լը Դրիանի հայտարարությունը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները վերահաստատել են Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի, Ֆրանսիայի Եվրոպայի և Արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոյի համատեղ հայտարարությունը, որով ամենավճռական ձևով դատապարտվել է բռնության էսկալացիան: Այս մասին հայտնում է ԵԱՀԿ պաշտոնական կայքը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչները` Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարար Սերգեյ ԼավրովըՖրանսիայի Եվրոպայի և Արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը և Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոնամենավճռական ձևով դատապարտել են աննախադեպ և վտանգավոր բռնության էսկալացիան Լեռնային Ղարաբաղի հակամարտության տարածքում և դրա սահմաններից դուրս:

Նախարարները միանշանակորեն ընդգծել ենոր վերջին հարձակումներըորոնց նպատակը ենթադրաբար քաղաքացիական օբյեկտներն էինինչպես շփման գծի երկայնքովայնպես էլ Հայաստանի և Ադրբեջանի տարածքներում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտուց դուրսինչպես նաև նման հարձակումների անհամաչափությունն անընդունելի սպառնալիք են տարածաշրջանում կայունության համար:

Վկայակոչելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երեք երկրների ղեկավարների հոկտեմբերի 1-ի հայտարարությունը՝ նախարարները կրկին կոչ են արել հակամարտության կողմերին անհապաղ և անվերապահորեն հաստատել հրադադարի ռեժիմը:

Համանախագահող երկրները հաստատակամ են լիովին իրականացնել իրենց վրա դրված ԵԱՀԿ-ի և միջազգային հանրության մանդատը՝ Մինսկի խմբի անդամ երկրների աջակցությամբ։ Այդ մանդատի համաձայն՝ նրանք կշարունակեն հետևողականորեն մեծացնել փոխգործակցությունը կողմերի հետ՝ կոչ անելով նրանց առանց հապաղելու ստանձնել կարգավորման գործընթացը վերսկսելու պարտավորությունները ՝ գոյություն ունեցող հիմնարար սկզբունքների և համապատասխան միջազգային փաստաթղթերի հիման վրաորոնք քաջ հայտնի են երկու կողմերին։