կարևոր
1056 դիտում, 1 տարի առաջ - 2020-10-06 00:16

Լեհ պատգամավորը մեկ ամսվա աշխատավարձը կուղղի Արցախում կարիքավոր մարդկանց օգնությանը

Լեհ պատգամավորը մեկ ամսվա աշխատավարձը կուղղի Արցախում կարիքավոր մարդկանց օգնությանը

Լեհաստանի խորհրդարանի (Սեյմ) պատգամավոր Մարթա Կուբիակը հայտնել է, որ խորհրդարանում իր մեկ ամսվա աշխատավարձը կուղղի Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հարձակումների ենթարկվող մարդկանց համար առաջին անհրաժեշտության ապրանքներ ձեռք բերելուն: Այս մասին լեհ պատգամավորը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Հաշվի առնելով ադրբեջանական շարունակական հարձակումները, այդ թվում՝ քաղաքացիական խմբերի վրա, որտեղ նաև փոքր լեհական համայնք է ապրում, որպես արտասահմանում բնակվող լեհերի հետ կապի հարցերով հանձնաժողովի անդամ, պարտավորվում եմ նվիրաբերել խորհրդարանում իմ սեպտեմբեր ամսվա աշխատավարձը առաջին անհրաժեշտության ապրանքներ ձեռք բերելու համար, որոնք կհասնեն մարտերի գոտում գտնվող կարիքավոր մարդկանց»,- գրել է լեհ պատգամավորը: