կարևոր
2827 դիտում, 2 տարի առաջ - 2020-10-05 23:24

Պուտինն ընդգծել է ռազմական գործողություններն անհապաղ դադարեցնելու անհրաժեշտությունը

Պուտինն ընդգծել է ռազմական գործողություններն անհապաղ դադարեցնելու անհրաժեշտությունը

Հայկական կողմի նախաձեռնությամբ կայացել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը: Այս մասին հաղորդել է Կրեմլի պաշտոնական կայքը:

Նշվում է, որ շարունակվել են քննարկումները Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում զինված առճակատման սրվելու շուրջ, որը մասշտաբային բնույթ է ստացել և հանգեցնում է լուրջ կորուստների երկու կողմերում, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի :

Վլադիմիր Պուտինն ընդգծել է ռազմական գործողություններն անհապաղ դադարեցնելու անհրաժեշտությունը: