Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած պատերազմի ընթացքում խաղաղ բնակչության շրջանում զոհերի ճնշող մեծամասնությունը հակառակորդի կողմից դիտավորյալ թիրախավորվման հետևանքով է: Այս մասին հոկտեմբերի 5-ին ասուլիսի ժամանակ ասաց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը:
«Օրինակ, անօդաչու թռչող սարքի միջոցով կարելի է ասել գործնականում հնարավոր չէ շեղում: Հադրութ քաղաքում հենց բնակելի տան վրա է հարվածել ԱԹՍ-ն: Մի քանի օրինակ կարելի է բերել վերջին օրերին Ստեփանակերտի հրթիռակոծության վերաբերյալ. բարձր դիպուկությամբ հրթիռների կիրառում է արձանագրվել: Քանի որ հարվածել են բնակելի շենքերին, հետևաբար ցանկացել են թիրախավորել այդ շենքերը»,- ընդգծեց Բեգլարյանը:
Ադրբեջանի սանձազերծած գործողությունների հետևանքով մինչև հոկտեմբերի 4-ը ներառյալ Արցախում զոհվել է 19, վիրավորվել՝ 80 քաղաքացիական անձ, վնասվել՝ մոտ 2700 գույք ու ենթակառուցվածք: